Իմ սերնդի մեծագույն հայտնագործությունն այն է, որ մարդը կարող է փոխել իր կյանքը՝ փոխելով իր վերաբերմունքը։
Հաջողակ և անհաջողակ մարդկանց միջև տարբերություններից մեկն այն է, որ մի խումբը լի է գործողներով, իսկ մյուսը՝ երազողներով։
Ես նախընտրում եմ զղջալ նրա համար, ինչ արել եմ, քան նրա, ինչ չեմ արել։
Հնարավոր չէ արտը հերկել՝ այն մտքում պտտելով։ Սկսելու համար պետք է պարզապես սկսել։
Առավոտյան արթնանալիս մտածիր այն մասին, թե որքան մեծ արտոնություն է ապրելը, մտածելը, վայելելը, սիրելը։
Երկուշաբթիներն առաջարկում են նոր սկիզբ տարեկան 52 անգամ։
Եղիր դժբախտ կամ մոտիվացրու քեզ։ Ինչ էլ որ անելու լինես, ընտրությունը միշտ քոնն է։
Երկուշաբթի առավոտյան քո մտքերը սահմանում են ամբողջ շաբաթվա տրամադրությունը։ Պատկերացրու քեզ ավելի ուժեղացած և լիարժեք, երջանիկ ու առողջ կյանքով ապրելիս։
Կյանքը կարող է շատ ավելի լայն դառնալ, երբ բացահայտես մի պարզ փաստ. ամեն ինչ քո շուրջը, ինչն անվանում ես կյանք, ստեղծվել է քեզնից ոչ ավելի խելացի մարդկանց կողմից։ Եվ դու կարող ես փոխել դա, դու կարող ես ազդել դրա վրա… Հենց որ հասկանաս սա, այլևս երբեք առաջվանը չես լինի։
Կյանքը նման է հեծանիվ վարելուն։ Հավասարակշռությունը պահպանելու համար պետք է շարունակես շարժվել։
Այն, ինչ դու անում ես, այնքան բարձր է խոսում, որ երևի չեմ լսում, թե ինչ ես ասում։
Ես երբեք չեմ թույլ տվել, որ դպրոցական ուսուցումը խանգարի իմ կրթությանը։
Եթե դեռ չես կարող մեծ գործեր անել, փոքր գործերը փայլուն արա։
Եթե իսկապես ուզում ես որևէ բան անել, ճանապարհը կգտնես։ Եթե չես ուզում, արդարացում կգտնես։
Համոզվիր, որ ոտքերդ ճիշտ տեղում ես դնում, ապա ամուր կանգնիր։
Ապրիր քո երևակայությամբ, այլ ոչ թե քո պատմությամբ։
Մի սպասիր մուտքի համար իդեալական ժամանակի և տեղի, չէ՞ որ դու արդեն բեմում ես։
Որքան մեծ է դժվարությունը, այնքան մեծ է փառքը դրա հաղթահարման մեջ։
Քաջությունը միշտ չէ, որ մռնչում է։ Հաճախ քաջությունն օրվա վերջում հնչող այն լուռ ձայնն է, որն ասում է. «Վաղը ես նորից կփորձեմ»։
Եթե որոշումները, որոնք կայացնում ես այն մասին, թե ուր ես ներդնում քո արյունը, քրտինքն ու արտասուքը, չեն համապատասխանում այն մարդուն, ում ձգտում ես դառնալ, դու երբեք այդպիսին չես դառնա։