Իսկ Սուրեն Պապիկյանը շարունակում է պաշտոնավարել․ Էդգար Ղազարյան

ԱԺ պատգամավոր Էդգար Ղազարյանը գրառում է կատարել։

«Իսկ Սուրեն Պապիկյանը շարունակում է պաշտոնավարել 2022 թվականի Ջերմուկի պատերազմից, 2023 թվականի Արցախի շրջափակումից, 2023 թվականի Ազատ գյուղի կացարանի ողբերգությունից, 2023 թվականի Արցախի պատերազմից, 2024 թվականի Տավուշի հանձնումից և խաղաղ պայմաններում բազմաթիվ զոհերից հետո»,- գրել է պատգամավորը հիշեցնելով, որ Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զոհվելուց հետո:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Կասպիական պաշտպանություն-2026» զորավարժությունների ժամանակ սեպտեմբերի 24-ին եղանակի կտրուկ վատթարացման և քամու ուժգնացման պատճառով 17 ռազմական նավաստի է ծովն ընկել:

Նրանցից երեքը փրկվել են, 14 մարդ մահացել է։ Հարուցված քրգործի շրջանակում ավելի վաղ ձերբակալվել էր 5 բարձրաստիճան զինվորական։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *