Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը: Այս մասին հայտարարություն է տարածել երգիչ Թաթա Սիմոնյանը:
Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը:
Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:
Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ:
Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև: