Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ուտար Պրադեշ նահանգում օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների և դրանց հաջորդած ջրհեղեղների հետևանքով առնվազն 62 մարդ է զոհվել. հայտնում է AP News-ը։
Նահանգի իշխանությունները հայտնել են, որ եռօրյա հորդառատ տեղումների պատճառով մի քանի շրջանում առաջացած ջրհեղեղների հետևանքով 46 մարդ տուժել է, իսկ ավելի քան 1000 տուն՝ վնասվել։
Նահանգի որոշ հատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաք Լաքնաուում, դպրոցները փակվել են, իսկ փրկարարական խմբերը բնակիչներին ջրածածկ տարածքներից տեղափոխել են առավել անվտանգ վայրեր։
Բնակիչներին խորհուրդ է տրվել հեռու մնալ արագահոս գետերից, առուներից ու ջրահեռացման համակարգերից։
Ջրհեղեղներից տուժել են նաև արևելյան Օդիշա նահանգում, որտեղ ավելի քան 75 000 մարդ տարհանվել է անվտանգ վայրեր։ Հարևան Նեպալում հինգշաբթիից կիրակի ընկած ժամանակահատվածում եղանակային պայմանների հետ կապված միջադեպերի հետևանքով 21 մարդ է զոհվել, ջրհեղեղներն ու սողանքները վնասել են 194 տուն։ Նեպալը դեռևս վերականգնվում է օգոստոսին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից, որոնց հետևանքով զոհվել էր ավելի քան 1400 մարդ, իսկ շուրջ 6000-ը՝ անհետ կորել։