Աշտարակի կամրջից քաղաքացի է նետվել ու ինքնասպան եղել․ տեղեկությունը ABC Media-ին հայտնեցին ՆԳՆ-ից։
Այլ մանրամասներ չհայտնեցին, նշեցին, որ ահազանգը նոր են ստացել և դեռ ոչինչ պարզ չէ։
Նշենք, որ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը սոցիալական իր էջում ինքնասպանության մասին գրառում էր արել՝ որպես ականատես։
«Չգիտենք պատճառը, բայց հետևանքը պարզ էր։
Ամբողջ ճանապարհին բոլորը վատ են, ու հիմնական խոսքն է. «Լավ, գոնե մի ոտք շուտ տեսնեինք, գոնե շուտ գլխի ընկնեինք, գոնե կանխեինք, գոնե…»։
Գոնե… Էսպես պակասում ենք։
Ու բնական մահը՝ հիվանդություն, տարիք, եթե տարիների ընթացքում իր դիրքավորումն է ունենում գիտակցության մեջ (թեև հիվանդության դեպքում էլ է երկար բզկտում՝ «ի՞նչ չարեցի»), ապա էս չբացատրվող, անսպասելի աղետներին՝ ինքնասպանություն, վթար և այլն, բազմաշերտ մեղքի զգացումներ կան»,- գրել է Հովսեփյանը։