Հանրային ՀԸ-ն պարզաբանել է սեպտեմբերի 27-ին եթերում Թաթայի համերգը ցուցադրելու փաստը

Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը․ հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից։

«Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։

Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։

Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *