Հնդկաստանի հյուսիսում և արևելքում ավելի քան 60 մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով


Աշխարհ


Հնդկաստանի Ութար Փրադեշ հյուսիսային նահանգում առնվազն 62 մարդ է զոհվել օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետևանքով առաջացած հեղեղումների հետևանքով: Սեպտեմբերի 28-ին այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունը։

Վնասվածքներ է ստացել 46 մարդ, վնասվել է ավելի քան հազար տուն։ Նահանգի առանձին շրջաններում փակվել են ուսումնական հաստատությունները, փրկարարական խմբերը մարդկանց ջրածածկ շրջաններից տեղափոխում են ավելի անվտանգ վայրեր։ Հեղեղումներից տուժել է նաև երկրի արևելյան Օդիշա նահանգը. այնտեղ տարհանումը վերաբերել է ավելի քան 75 հազար մարդու։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *