Նոր տուգանքներ վարորդների համար. ճանապարհային երթևեկության կանոնները խստացվում են

Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել օրենսդրական նոր նախաձեռնությամբ, որով առաջարկվում է էապես խստացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը: Նախագիծն ուղղված է ճանապարհատրանսպորտային պատահարների, մանկական տրավմատիզմի կանխարգելմանը, ինչպես նաև մայրաքաղաքում ու հանրապետության ճանապարհներին արհեստական խցանումների նվազեցմանը:

BanksNews.am-ը տեղեկացավ, որ գործող կարգով ոստիկանները տեղում տեխնիկական միջոցներով (փչելու սարքով) կարող էին ստուգել միայն վարորդի ալկոհոլային ոչ սթափ վիճակը: Թմրանյութերի կասկածի դեպքում անհրաժեշտ էր լինում այցելել բժշկական կազմակերպություն՝ արյան կամ մեզի հանձնման համար: Նոր նախագծով ոստիկանությանը հնարավորություն է տրվում տեղում, տեխնիկական հատուկ միջոցներով (թքի նմուշառմամբ) ստուգել թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի առկայությունը վարորդի օրգանիզմում:

2025 թվականի վիճակագրությունը ցույց է տվել, որ չնայած կիրառվող վարչական միջոցներին, մինչև 12 տարեկանների մասնակցությամբ ՃՏՊ-ների քանակը կտրուկ աճել է (գրանցվել է 404 պատահար, 11 զոհ և 487 վիրավոր):

Պատժամիջոցները կխստացվեն

  • Գործող տուգանքը. 5,000 դրամ (առանց տուգանային միավորի):
  • Առաջարկվող տուգանքը. 10,000 դրամ և 1 տուգանային միավոր:

Երթևեկության ընդհանուր հոսքը խաթարող և արհեստական խցանումներ առաջացնող խախտումների համար սահմանվում են հետևյալ պատժամիջոցները.

  • «Մուտքն արգելվում է» ամ «Բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելվում է» նշանների պահանջը չկատարելու դեպքում տուգանք. 10,000 դրամ + 2 տուգանային միավոր:
  • Մեքենան երթևեկելի մասի 2-րդ կամ ավելի շարքերում կանգնեցնելը (երկրորդ շարք կանգնելը). տուգանք. 10,000 դրամ + 1 տուգանային միավոր:
  • Կանգառի կետի տարածքում (ավտոբուսի կանգառում) կայանելը կամ մայթին ոչ զուգահեռ կայանելը. տուգանք. Նախկին 5,000 դրամի փոխարեն 10,000 դրամ + 1 տուգանային միավոր:

Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Նախագծի ընդունումը պետական բյուջեում հավելյալ ծախսեր կամ եկամուտների նվազեցում չի նախատեսում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *