Գերմանացիները երկու խաղից հետո վաստակել են մեկ միավոր


Սպորտ


ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի շրջանակում սեպտեմբերի 27-ին կայացավ A լիգայի 2-րդ խմբի Գերմանիա-Հունաստան հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց 0-1 հաշվով՝ հօգուտ հույների։

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, իսկ երկրորդ խաղակեսում՝ 74-րդ րոպեին, հանդիպման միակ գոլն իր ակտիվում գրանցեց «Աստերասի» կիսապաշտպան Դիմիտրիոս Կուրբելիսը։

Հույները երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեցին ու առաջատարն են խմբում։ Գերմանացիները երկու խաղից հետո վաստակել են մեկ միավոր։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *