Ռադիոազդանշաններ Beta Pictoris b գազային հսկայից


Աշխարհ


Գիտնականներն առաջին անգամ կարողացել են ուղղակիորեն գրանցել Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակից եկող ռադիոազդանշան։ Խոսքը Beta Pictoris b գազային հսկայի մասին է, որը Յուպիտերից մոտ 10 անգամ զանգվածով է և Երկրից գտնվում է շուրջ 63 լուսատարի հեռավորության վրա։

Հարվարդի և Օրեգոնի համալսարանների հետազոտողները ազդանշանը գրանցել են Հարավային Աֆրիկայում տեղակայված ռադիոաստղադիտակների ցանցի միջոցով։

Գիտնականները շեշտում են, որ խոսքը այլմոլորակայինների ազդանշանի մասին չէ։ Beta Pictoris b-ն գազային մոլորակ է և չունի պինդ մակերևույթ։ Բացահայտման կարևորությունն այն է, որ հետազոտողներին առաջին անգամ հաջողվել է հաստատել, որ ռադիոազդանշանն իսկապես գալիս է մոլորակից, այլ ոչ թե այն աստղից, որի շուրջ այն պտտվում է։

Հետազոտողները որպես կողմնորոշիչներ օգտագործել են հեռավոր քվազարներ, ինչը թույլ է տվել ճշգրիտ որոշել ճառագայթման աղբյուրը։ Ազդանշանի բնույթը նաև հնարավորություն է տվել ուղղակիորեն գնահատել մոլորակի մագնիսական դաշտի ուժգնությունը։ Մինչ այժմ էկզոմոլորակի մագնիսական դաշտն այս եղանակով չափել չէր հաջողվել։

Beta Pictoris b-ն շատ արագ է պտտվում իր առանցքի շուրջ․ մոլորակի մեկ օրը տևում է ընդամենը 8-9 ժամ։ Գիտնականների տվյալներով՝ հենց արագ պտույտն է կապված նրա հզոր մագնիսական դաշտի հետ։

Այժմ հետազոտողները նախատեսում են նույն մեթոդը կիրառել ևս յոթ խոշոր մոլորակների նկատմամբ, որոնք գտնվում են հինգ հարևան աստղային համակարգերում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *