2026 թ․ հունվար–հուլիսին Հայաստանում գրանցվել է 2,642 ՃՏՊ, ինչը 5.7%-ով ավելի է, քան 2025 թ․ նույն ժամանակահատվածում։
Պատահարների աճին զուգահեռ ավելացել են նաև դրանց հետևանքով տուժածների թվերը։ Յոթ ամսում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 145 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2.8%-ով ավելի է, իսկ վիրավորների թիվը հասել է 3,819-ի՝ աճելով 4.2%-ով։
Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ
Հուլիսի տվյալներն ավելի ընդգծված վատթարացում են ցույց տալիս․
Միայն մեկ ամսում գրանցվել է 483 ՃՏՊ, ինչը 2025 թ․ հուլիսի համեմատ 12.9%-ով ավելի է։ Նույն ժամանակահատվածում մահացել է 29 մարդ. տարեկան կտրվածքով աճը կազմել է 26.1%, իսկ վիրավորվել է 686 մարդ, ինչը 10.1%-ով գերազանցում է նախորդ տարվա հուլիսի ցուցանիշը։
Հունիսի համեմատ պատահարների թիվը նույնպես աճել է 10.5%-ով, իսկ վիրավորներինը՝ 9.6%-ով։ Միաժամանակ զոհերի թիվը հունիսի նկատմամբ նվազել է 6.5%-ով։
- Այս վիճակագրությունը փաստում է, որ 2026 թվականին ճանապարհային անվտանգության խնդիրը շարունակում է մնալ մտահոգիչ․ պատահարների աճն ուղեկցվում է ոչ միայն վիրավորների, այլ նաև զոհերի թվի ավելացմամբ։