Փոխվարչապետն ԱՄՀ առաքելության հետ քննարկել է մակրոտնտեսական հարցերն ու բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է

 Հանդիպման ընթացքում փոխվարչապետը մանրամասն անդրադարձ է կատարել մակրոտնտեսական զարգացումներին և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններին:

Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են ֆիսկալ պլանավորման կարողություների զարգացման ուղղությամբ համագործակցության շարունակականությունը, ինչպես նաև մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների շրջանակի վերաբերյալ։

ԱՄՀ-ի հետ Հայաստանի համագործակցության մասին

Հայաստանը Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ է 1992 թվականի մայիսի 28-ից: Հիմնադրամի հետ երկրի համագործակցությունը ներառում է խորհրդատվություններ մակրոտնտեսական քաղաքականության, ֆինանսական կայունության, պետական ֆինանսների կառավարման, հարկային քաղաքականության և վիճակագրական համակարգի զարգացման հարցերով:

ԱՄՀ Գործադիր խորհուրդը 2025 թվականի դեկտեմբերի 1-ին հաստատել է Հայաստանի հետ Stand-By Arrangement (SBA) նոր 36-ամսյա համաձայնագիրը՝ 128,8 միլիոն SDR գումարի չափով (ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 100%-ը կամ շուրջ 175 միլիոն դոլար), որն աջակցություն կցուցաբերի երկրի իշխանություններին մակրոտնտեսական կայունության պահպանման և կառուցվածքային բարեփոխումների ծրագրի առաջմղման գործում, ինչպես նաև երաշխիք կապահովի անորոշության պայմաններում:

SBA ծրագիրը նախատեսում է մակրոտնտեսական կայունության աջակցություն և բարեփոխումների իրականացում, ընդ որում՝ Հայաստանի իշխանությունները հայտարարել են այն որպես ֆինանսավորման կանխարգելիչ գիծ դիտարկելու մտադրության մասին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *