Միացյալ Նահանգները կհաղթի Իրանի դեմ պատերազմում, որից հետո նավթի համաշխարհային գները կտրուկ կնվազեն։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք շատ շուտով կհաղթենք Իրանի դեմ այս պատերազմում։ Հենց որ հաղթենք, նավթի գները կնվազեն, զգալիորեն կնվազեն՝ մինչև այն մակարդակը, որ կար պատերազմից առաջ», — ասել է նա՝ պատասխանելով Fox News հեռուստաալիքի հաղորդավարուհու հարցերին։
«Ռազմական տեսանկյունից մենք արդեն հաղթել ենք, բայց դա չի նշանակում, որ կանգ ենք առել ձեռք բերածի վրա։ Սակայն մենք, անկասկած, հսկայական հաղթանակ ենք տանում», — հայտարարել է Թրամփը։