ԱՄՆ ընտրություններից առաջ հրադադարի հաստատումը քիչ հավանական է


Հարեվաններ


Իրանցի պաշտոնյաները լավատես չեն ԱՄՆ-ում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ հրադադարի հաստատման հեռանկարների հարցում, սեպտեմբերի 28-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ այդ տեղեկությունների՝ անցած շաբաթ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում կայացած բանակցությունները թույլ չեն տվել զգալի առաջընթացի հասնել։ Իրանում բարձր են համարում ԱՄՆ-ում քվեարկությունից հետո հակամարտության էսկալացիայի հավանականությունը։

Թրամփն այս ամսվա սկզբին վստահություն էր հայտնել, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի Կոնգրեսի նոյեմբերյան ընտրություններից անմիջապես հետո, իսկ հնարավոր է՝ նույնիսկ դրանցից առաջ։ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կկայանան նոյեմբերի 3-ին. դրանց արդյունքում կվերընտրվեն Կոնգրեսի Սենատի 100 անդամներից 33-ը և Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *