Հրաժարվել եմ Տանզանիայում Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովին մասնակցելուց․ Գառնիկ Դավթյան

Հայտնում եմ, որ հրաժարվել եմ Միջխորհրդարանական միության (IPU) 153-րդ վեհաժողովին Տանզանիայում մասնակցելուց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։

«Հրաժարվել եմ Ռուբինյանի հետ քննարկումներից, որովհետև վեհաժողովների ընթացակարգին ծանոթ եմ և քննարկումներին մասնակցելը համարել եմ ոչ նպատակահարմար, որի արդյունքում էլ հանել են իմ ելույթը:

-Ռուբեն Ռուբինյանն իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո։

-Ռուբեն Ռուբինյանը որևէ գործառույթ չունի ո՛չ ԱԺ կանոնակարգ օրենքով, ո՛չ էլ քաղաքական իմաստով՝ իմ ելույթը հանելու վերաբերյալ։

-Ռուբեն Ռուբինյանը կարող է հանել որևէ ելույթ, եթե այն կապված է միայն ՔՊ-ի հետ։

Հայտնում եմ, որ Ազգային ժողովում կան շատ ազատ սենյակներ, որտեղ կարելի է նման քննարկումներ կազմակերպել: Փառք Աստծո, միակ ու անկրկնելի սենյակը Ռուբինյանին չի պատկանում, և նման քննարկումների համար սենյակում հանդիպում ունենալը բնավ նպատակահարմար չեմ համարում։

Փառք Աստծո, դուք հավերժ չեք, ու կգա մի օր, որ ՀՀ-ն ավելի ներկայանալի կլինի միջազգային հարթակներում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *