Ռուսաստանի նախագահն ավելացրել է բանակի թվաքանակն այս տարի արդեն չորրորդ անգամ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել բանակի թվաքանակը 15,500 անձնակազմով մեծացնելու և դաշնային բյուջեից անհրաժեշտ միջոցները հատկացնելու մասին։ Որոշումն ուժի մեջ է մտնում փաստաթղթի ստորագրման օրվանից։

«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի լիազորված թվաքանակը սահմանել 2,441,630 միավորով, այդ թվում՝ 1,550,500 զինծառայող», – նշվում է հրամանագրում։

Սա այս տարվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերի չորրորդ ընդլայնումն է։ Նախորդը տեղի է ունեցել երկու ամիս առաջ՝ 27,000 միավորով, Պուտինը հրամանագիրը ստորագրել էր հուլիսին։ Մարտից ի վեր զինծառայողների ընդհանուր թիվն ավելացել է 47,860-ով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *