«Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզը Բաքուն հասցրել է ՄԱԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

«Արևմտյան Ադրբեջանի» կեղծ թեզը Բաքուն հասցրել է ՄԱԿ-ի կենտրոնակայան։ «Վերադարձի իրավունք և ապագաղութացում․ ուշացած պատմական արդարության վերականգնում» խորագրով համաժողովում պնդել են, թե «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցը պետք է քննարկվի միջազգային մեխանիզմների շրջանակում։

Բաքվի նախաձեռնող խումբն ու համաժողովի մասնակիցները դիմել են ՄԱԿ-ի հատուկ զեկուցողներին՝ պահանջելով նպաստել «անվտանգ վերադարձի» պայմանների ստեղծմանը և Հայաստանի տարածքում ադրբեջանական «մշակութային, կրոնական ու պատմական ժառանգության» պահպանմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *