Վրաստանի ԱԳ նախարարը կանադացի պաշտոնյայի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը

Կանադա կատարած այցի ընթացքում Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը և անվտանգության հարցերը քննարկել է Կանադայի խորհրդարանի Արտաքին գործերի և միջազգային զարգացման կոմիտեի նախագահ Ահմեդ Հուսեյնի հետ։

Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և անվտանգության հարցերի հետ մեկտեղ, հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Վրաստանի դերը՝ որպես Եվրոպայի և Ասիայի միջև կամուրջ։Տարածաշրջանում առկա մարտահրավերների ֆոնին՝ ընդգծվել է միջազգային գործընկերների հետ սերտ համագործակցության կարևորությունը։

Կողմերը նաև նշել են Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության կարևորությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *