«Մենք ասում էինք, որ կյանքում այնտեղից դուրս չենք գալու։ Ստացվում է՝ խաբե՞լ ենք»։ Հադրութից ու Արցախի մյուս բնակավայրերից բռնի տեղահանված երեխաների իրական պատմությունները «Դիզակ արտի» թիմը վերածել է «Դաս» վավերագրական ֆիլմի։ Երեխաների թողած տունը, իրերը, ընկերները, հիշողություններն ու պատերազմի տարիների ապրումները ֆիլմում պատմվում են հենց նրանց տեսանկյունից։ «Դասի» առաջին փակ ցուցադրությունը տեղի է ունեցել Երևանում։ Ֆիլմի հեղինակները նախատեսում են այն ներկայացնել նաև փառատոներում և հայկական համայնքներում։