Գոլ և գոլային փոխանցում․ «Նոայի» հարձակվողը փայլել է Սերբիայի Մ21-ում

Երևանի «Նոայի» հարձակվող Մարկո Լազետիչը արդյունավետությամբ է աչքի ընկել Սերբիայի երիտասարդական հավաքականի կազմում՝ Իրաքի Մ23 հավաքականի դեմ ընկերական խաղում։

Սերբիայի Մ21 հավաքականը վստահ հաղթանակ է տարել 3:0 հաշվով։

Լազետիչը խաղադաշտ է դուրս եկել ընդմիջումից հետո և հասցրել է աչքի ընկնել միանգամից երկու արդյունավետ գործողությամբ՝ գոլ խփելով և գոլային փոխանցում կատարելով։

«Նոայի» կազմում «Միլանի» նախկին ֆուտբոլիստն արդեն խփել է 4 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *