ԵԽԽՎ զեկույցը նրա մասին էր, ինչի մասին մենք խոսում էինք․ Ռուբեն Մխիթարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

ԵԽԽՎ զեկույցը նրա մասին էր, ինչի մասին մենք խոսում էինք։ Այս մասին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը։

«Խախտումները բազմաթիվ ու չափից ավելի շատ էին, ինչի մասին մենք անդադար խոսում էինք։ Սա մեզ համար կարևոր հաղթանակ է։ Որովհետև որքան էլ նրանք ասում էին` ընտրությունները անցել են ժողովրդավար, ամեն ինչ իդեալական էր, դա այդպես չէ։ Այս փոքր հաղթանակներով հասնելու ենք մեր կարևորագույն հաղթանակին, ունենալու ենք այնպիսի ուժեղ Հայաստան, որտեղ երկրի ղեկավարի ու իշպանության համար առաջնայինը լինելու է երկրի և հայի շահը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *