Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի նախկին տնօրենի կալանքի ժամկետը երկարաձգվել է

2 ամսով երկարաձգվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի նախկին տնօրեն Արման Դավթյանի կալանքի ժամկետը:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը ձերբակալվել էր հուլիսի 31-ին առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *