Հայաստանի ֆոնդային բորսայում գործարքների քանակն աճել է, ծավալը` նվազել

2026 թ. երկրորդ եռամսյակում ՀՀ արժեթղթերի շուկայում գրանցվել է հակասական դինամիկա․ գործարքների քանակն աճել է, իսկ դրանց ընդհանուր ծավալը՝ նվազել։

Ֆոնդային բորսայում կատարվել է 6,784 գործարք, մինչդեռ առաջին եռամսյակում դրանց թիվը 5,854 էր։ Այսպիսով, եռամսյակային աճը կազմել է մոտ 15.9%։ Միաժամանակ գործարքների ընդհանուր ծավալը ֏213.2 մլրդ֊ից  նվազել է մինչև ֏191.2 մլրդ ՝ շուրջ 10.3%-ով։ 


🟣 Եվս 5 ԵՊՀ ուսանող 1 մլն դրամի կրթաթոշակ է ստացել Բիբլոս Բանկ Արմենիայից


Փոփոխություններ են նկատվել նաև շուկայի կառուցվածքում․

Պետական պարտատոմսերով գործարքների ծավալն առաջին եռամսյակի ֏137.9 մլրդ -ից երկրորդում նվազել է մինչև ֏64.2 մլրդ, այսինքն՝ ավելի քան կիսով չափ։

Փոխարենը կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ծավալն աճել է ֏44.2 մլրդ -ից մինչև ֏54.2 մլրդ ՝ շուրջ 22.5%-ով, իսկ բաժնետոմսերով գործարքները՝ ֏2.57 մլրդ-ից մինչև ֏2.92 մլրդ դրամ։

Ռեպո ծավալը նույնպես զգալիորեն աճել է՝ ֏28.4 մլրդ-ից հասնելով ֏69.9 մլրդ։ 

Շուկայի ինստիտուցիոնալ համաձայնագրերի ընդգրկվածությունը նույնպես փոքր-ինչ ընդլայնվել է․ ցուցակված կազմակերպությունների թիվը 48-ից հասել է 50-ի, իսկ հաշվետու թողարկողներինը՝ 47-ից 48-ի։ 

  • Այսպիսով, երկրորդ եռամսյակում բորսայական ակտիվությունը գործարքների թվով ավելացել է, սակայն շուկայի ընդհանուր շրջանառությունը նվազել է՝ հիմնականում պետական պարտատոմսերով գործարքների կրճատման հաշվին։
  • Միաժամանակ, կորպորատիվ պարտատոմսերի և ռեպո գործարքների աճը վկայում է շուկայի ներսում ակտիվության կառուցվածքային տեղաշարժի մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *