Էլ ո՞ւմ է բաժին հասել Անկախության տոնի համերգի համար Թաթա Սիմոնյանին վճարված 20 մլն դրամից․ պարզաբանում

Վերջին օրերին մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվում է տեղեկություն, թե Թաթա Սիմոնյանը պետական միջոցներից ստացել է 20 միլիոն դրամ անձնական հոնորար․ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել երգչի թիմը։

«20 միլիոն դրամը նախատեսված է երաժշտական ամբողջ նախագծի իրականացման համար, և միայն Թաթա Սիմոնյանին վճարված հոնորար չէ։

Այս պահի դրությամբ այդ գումարից շուրջ 2 միլիոն դրամ արդեն իսկ վճարվել է որպես հարկ, 2 միլիոն 600 հազար դրամ փոխանցվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, 1 միլիոն 390 հազար դրամ վճարվել է Levon Travel ընկերությանը, շուրջ 2 միլիոն դրամ ուղղվել է նոտագրման, գործիքավորման, ձայնագրման և պարտիտուրաների ստեղծման աշխատանքներին, 400 հազար դրամ կազմել է ստուդիայում ձայնային մշակումը, իսկ մոտ 700 հազար դրամ՝ ադմինիստրատիվ ծախսերը։ Այսպիսով, վերոնշյալ և արդեն իսկ կատարված ծախսերը կազմում են շուրջ 9 միլիոն դրամ։

Մնացած բյուջեն նախատեսված է Երևանին նվիրված տեսահոլովակի նկարահանման և դրա հետ կապված արտադրական աշխատանքների համար։ Հետագա աշխատանքների և վճարումների ընթացքում ևս առաջանալու են համապատասխան հարկային պարտավորություններ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *