Միացյալ Թագավորության կառավարությունը հրաժարվել է ֆուտբոլային մարզադաշտերում ալկոհոլի վաճառքի և օգտագործման արգելքը վերացնելու ծրագրից։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Ավելի վաղ վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել էր, որ 1985 թվականին սահմանված արգելքը պետք է վերացվի։ Սակայն կառավարության կողմից նրան փոխանցվել է, որ նման որոշման դեպքում ոստիկանությանը լրացուցիչ ֆինանսավորում կպահանջվի մարզադաշտերում կարգուկանոն ապահովելու համար։
Լրագրող Սեմ Քոութսի խոսքով՝ այդ լրացուցիչ ծախսերը ֆինանսական բեռ կդառնան ֆուտբոլային ակումբների համար, և հենց այդ պատճառով էլ արգելքի վերացումը չի իրականացվի։ Նրա խոսքով՝ Բըրնհեմը հաճախ առաջ է քաշում իրեն ճիշտ թվացող գաղափարներ, սակայն հետագայում ստանում է դրանց հակասող խորհուրդներ, ինչի հետևանքով ստիպված է լինում հրաժարվել իր առաջարկներից։