Ռադիոմոդուլը գերժամանակակից սարք է, որը հնարավորություն է տալիս առանց բնակիչ-բաժանորդների տուն մուտք գործելու՝ արձանագրել նրանց ծախսած ջրի ցուցմունքները։ Ռադիոմոդուլի միջոցով հնարավոր է մոտ 200 մետր շառավղով հավաքագրել ջրաչափերի ցուցմունքները և տվյալները փոխանցել համապատասխան համակարգին։
Խոսքը Վեոլիա Ջուր ընկերության՝ Երևանում մեկնարկած պիլոտային ծրագրի մասին է, որի շրջանակներում ռադիոմոդուլ սարքի տեղադրումն իրականացվում է այն տարածքներում, որտեղ Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագրով ներդրումներ են կատարվել և փոխվել է ջրամատակարարման ցանցը։