Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Սարգիս Հայոցյանը ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սարգիս Հայոցյանին ազատել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։
Հավելենք, որ Հայոցյանը ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ էր նշանակվել 2023-ի օգոստոսին։