Սլովակիայի փոխվարչապետը շնորավորել է Ադրբեջանին Արցախի օկուպացիայի համար

«Ինքնիշխանություն, սահմանադրություն, ինքնություն, ազատություն և ժողովրդավարություն հասկացությունները հատուկ նշանակություն ունեն, հատկապես այն երկրների համար, որոնք պայքարում են իրենց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար»։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Սլովակիայի Հանրապետության փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը՝ Բաքվում Սլովակիայի Հանրապետության Սահմանադրության և Զինված ուժերի օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ։

Նա նշել է, թե «ինքնիշխանության համար պայքարող և իր տարածքը պաշտպանող երկրում այս բառերը բոլորովին այլ իմաստ են ստանում»։

«Ադրբեջանը ցույց տվեց, որ հնարավոր է պաշտպանել սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ադրբեջանին իր 30-ամյա պայքարի հաջող ավարտի կապակցությամբ։ Եվրամիության և ՆԱՏՕ-ի մեր բարեկամների ու դաշնակիցների հետ միշտ հայտարարում ենք, որ պայքարում ենք հանուն խաղաղության, և որ խաղաղությունը մեր ժողովուրդների համար կարևորագույն արժեք է։ Սակայն մենք չենք ցանկանում դաշնակիցներ լինել միայն լավ օրերին»։

Նա հայտարարել է, թե Եվրոպայում անվտանգության իրավիճակը շարունակում է բարդ մնալ, և նշել է, որ Սլովակիան աջակցում է իր դաշնակիցներին ՆԱՏՕ-ի շրջանակում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *