ԵՄ-ն որոշել է ընդլայնել գործընկերությունը Սիրիայի հետ

ԵՄ-ն ցանկանում է ընդլայնել գործընկերությունը Սիրիայի հետ։

Ինչպես հայտնում է Arab News-ը, այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ Դամասկոս կատարած այցի ընթացքում։

Նա նշել է, որ Եվրամիությունը ցանկանում է ընդլայնել գործընկերությունը Սիրիայի հետ և աջակցել երկրի վերականգնմանը։

Կալլասի խոսքով՝ ԵՄ-ն մտադիր է ավելի շատ ներդրումներ ներգրավել Սիրիա և գործընկերությունը նոր փուլ տեղափոխել։

«Սակայն դա մեծապես կախված է նաև Սիրիայի ձեռնարկած քայլերից», — ընդգծել է ԵՄ ներկայացուցիչը։

Նա նշել է Սիրիայում ինստիտուցիոնալ և անվտանգության ոլորտներում բարեփոխումների իրականացման կարևորությունը։

Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերին Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո ԵՄ-ն չեղարկել է Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *