Գրող, դերասան, սցենարիստ Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն՝ արգելելով սոցցանցերում կատարել հրապարակային գրառումներ, հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Բացառություն կարող են կազմել միայն մասնագիտական բնույթի գրառումները՝ հաշվի առնելով Սահակյանի գործունեությունը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ ձերբակալվել է գրող, բանաստեղծ, թատերագիր, դերասան Վահրամ Սահակյանը՝ ըստ ՔԿ-ի՝ Ֆեյսբուքում ատելություն հրահրելու և քարոզելու մեղադրանքով։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ 2025 թվականի հունվարի 8-ին Վ.Ս.-ն ֆեյսբուքյան իր էջում կատարել է ատելություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հրապարակում: