Թրամփը մտադիր է ԱԲ-ն վերանվանել սուպերբանականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր կստորագրի արհեստական բանականությունը (ԱԲ) սուպերբանականություն վերանվանելու մասին։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ նախագահի խոսքով՝ երեքշաբթի ավելի ուշ նա կստորագրի «արհեստական բանականության վերանվանման մասին փաստաթուղթը»։ «Այն արհեստական չէ, և մենք բոլորս համաձայն ենք դրա հետ։ Մենք պաշտոնապես այն կվերանվանենք սուպերբանականություն», – հայտարարել է Թրամփը Սպիտակ տանը տեխնոլոգիական կորպորացիաների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Պատասխանելով ԱԲ տեխնոլոգիաների կարգավորման հնարավորության մասին հարցին՝ Թրամփը հայտարարել է, որ այս ոլորտում «պետք է ինքնակարգավորում լինի»։ «Մենք ինքնաբերաբար կարգավորում ենք այս ոլորտը Արդարադատության նախարարության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի և նմանատիպ կառույցների միջոցով։ Բայց ինքնակարգավորումը շատ կարևոր է», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ «արհեստական բանականություն» անվանումը համարում է «անհաջող և ոչ ճշգրիտ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *