Տարօրինակ է, որ իշխանությունը Սահմանադրությունը չի հռչակել խաղաղությանն ուղղված սպառնալիք․ Աբրահամյան

Տարօրինակ է, որ իշխանությունը ԵԽԽՎ զեկույցից ու այնտեղ հնչած հայտարարություններից հետո դեռ չի ասել, որ եթե ԲՀԿ-ն ԱԺ-ում լիներ, իսկ Ծառուկյանը՝ ազատության մեջ, ապա պատերազմ կսկսեր․ Facebook-ի իր էջում գրում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Կամ եթե անամոթաբար Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավ չսկսեին, իսկ հոգևորականների դեմ կեղծ քրեական գործեր չհարուցեին, հարձակումն անխուսափելի կլիներ:

Ու ընդհանրապես, ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված սպառնալիք ու շարժվի ըստ գործող կառավարչի քմահաճույքների»,- նշում է նա:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *