Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը

Պետական համակարգի (ԿԸՀ, մանկապարտեզի տնօրեն) աշխատակից հանդիսացող Շուշանիկ Ղևոնդյանը, ով Մալաթիա-Սեբաստիայի թաղապետի կինն է, թերևս երկար տարիներ չներկայացներ հայտարարագիր, մինչև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի փոխարեն հարցին չանդրադառնար լրատվամիջոցը` Oragir.News–ը։

Եթե 2021֊2022թթ ժամանակաշրջանի (ստանձնելու, դադարեցնելու) հայտարարագրերը խորը վերլուծության կարիք ունեն, ապա Շուշանիկ Ղևոնդյանի վերջին հայտարարագիրը ուշագրավ է նրանով, որ Մալաթիա֊ Սեբաստիայի թաղապետի կինը 2026 թվականին գնել է անշարժ գույք (ըստ երևույթին բնակարան) և ավտոմեքենա։

Այնպես ստացվեց, որ լուրը համընկավ երեկ համացանցում հայտնված Լիանա Դավթյանի հայտարարության հետ առ այն, որ թաղապետ Սաշա Կատվալյանը զուգորդված անպարկեշտ հայտարարություններով փորձում է իրեն` թաղապետարանի բաժիններից մեկի բարեխիղճ պետին անհիմն կերպով ազատել աշխատանքից։

Ամեն դեպքում կարելի է ասել, որ նորմալ երկրում Կատվալյանը ավելի շուտ կազատվեր պաշտոնից, քան Լիանա Դավթյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *