Flydubai-ի օդաչուներից մեկը փորձել է միտումնավոր ավիшաղետ ստեղծել. իսրայելական ԶԼՄ

Դուբայ-Թել Ավիվ չվերթն իրականացնող Flydubai-ի ինքնաթիռում միջադեպի պատճառ կարող էր լինել օդաչուներից մեկի՝ ինքնաթիռը դիտավորյալ կործանելու փորձը։ Այս մասին հայտնել է Իսրայելի 14-րդ հեռուստաալիքը՝ վկայակոչելով հետաքննության նախնական տվյալները։

Հաղորդվում է, որ մոտ 10 հազար մետր բարձրության վրա թռչող ինքնաթիռը հանկարծակի իջել է մինչև 4500 մետր։ Ըստ հեռուստաալիքի վարկածի՝ օդաչուն կարող էր փորձել ինքնասպանություն գործել, սակայն մյուս օդաչուն ֆիզիկական դիմակայության արդյունքում կարողացել է ստանձնել կառավարումը և կանխել աղետը։

Միջադեպի ընթացքում ինքնաթիռում միացվել են արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշանները։ Շուրջ 180 ուղևոր ունեցող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Տաբուք քաղաքում։ Ավելի վաղ Իսրայելի 12-րդ ալիքը հայտնել էր, որ միջադեպը կապված է երկու օդաչուների միջև ծագած ծեծկռտուքի հետ։

Օդաչուները սկզբում փոխանցել էին 7700, ապա՝ 7500 կոդերը, որոնք համապատասխանաբար ազդարարում են արտակարգ իրավիճակի և առևանգման մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *