Վյաչեսլավ Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 442 պատգամավորից 406-ը։
Վոլոդինի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը։ Նա Պետդումայի խոսնակի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից։
Վերջին խորհրդարանական ընտրություններում Վոլոդինը կրկին ընտրվել է պատգամավոր՝ Սարատովի ընտրատարածքից։