ԱՄՆ «Անսասան վճռականություն» (Inherent Resolve) գործողությունն Իրաքում ավարտվեց․ այս մասին հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
Առկա տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 30-ին ամերիկյան զորքը լքել է Իրաքի Էրբիլ քաղաքի ավիաբազան, և դրանով իսկ «Անսասան վճռականություն» գործողությունն ավարտվել է։
Հաղորդվում է, որ գործողության շտաբն այժմ գտնվում է Հորդանանում, որտեղից էլ կշարունակվի Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը։
Էրբիլի ավիաբազայում ԻՊ-ի դեմ պայքարին մասնակցել է ԱՄՆ-ի և կոալիցիայի մինչև 1500 զինծառայող։
Հիշեցնենք, որ ԱՄՆ գլխավորած ռազմական առաքելությունն ԻՊ-ի դեմ գործողություններն սկսել էր 2014 թվականին։