Թրամփը կողմ է Ռուսաստանի դեմ սանկցիաների մեղմացմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմ է, որպեսզի Ռուսաստանի դեմ սահմանված ամերիկյան սանկցիաները մեղմացվեն։ Այս մասին հայտնում է The Atlantic պարբերականը։ Համաձայն հաղորդման, այդ գաղափարը Թրամփին մի քանի ամիս առաջ ներկայացրել է Բելառուսի հարցերով հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլը։ Նրա առաջարկը նախատեսում է Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական սանկցիաների մեղմացում՝ Ռուսաստանում գտնվող մի շարք բանտարկյալների ազատ արձակման դիմաց։

Դա, ըստ առաջարկի, թույլ կտար Միացյալ Նահանգներին շահավետ գործարքներ կնքել կապված ռուսական նավթի, դիզելային վառելիքի, հազվագյուտ միներալների եւ այլ հումքային ապրանքների մասով։ Առաջարկը գտնվում է մշակման նախնական փուլում եւ դրա մասին դեռ որեւէ անգամ լուրջ քննարկում չի եղել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *