Կարծում էի` կմեռնեմ. 9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա կատարված հարձակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

Կարծում էի` կմեռնեմ. 9-ամյա հայ տղան պատմել է Երուսաղեմում իր վրա կատարված հարձակման մասին։

Հեռուստաալիքներից մեկին նա պատմել է, որ պղպեղի գազով իր վրա հարձակումից հետո դպրոց գնալիս սկսել է սաղավարտ կրել՝ վախենալով նոր հարձակումից։ Հիշեցնենք, որ Երուսաղեմում հրեա ծայրահեղականները հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա: Տղան հեծանիվով գնալիս ականջակալներով երաժշտություն է լսել։ Ծայրահեղականները մոտեցել են նրան, սպառնալից կարգադրել հանել ականջակալները։

Երբ նրանք լսել են, որ տղան անգլերեն է խոսում, մեկն ասել է․ «Ոչ մի անգլերեն, այստեղ հրեաներ են»։ Դրանից հետո պղպեղային գազասրվակը փչել Էին նրա երեսին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *