Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվեց

Դատարանը Ալիկ Ալեքսանյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինեց տնային կալանքով` երեք ամիս ժամկետով:

Ալիկ Ալեքսանյանին մեղադրում են փողերի լվացման և հավաքներին մասնակցության համար մարդկանց աշխատանքի տեղավորելով՝ նյութապես շահագրգռելու մեջ։

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը որոշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով երեք ամիս ժամկետով և բացակայելու արգելքով: Նշենք, որ հանրային մեղադրողը պահանջեց Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը երկարաձգել երեք ամսով: Պաշտպաններն առաջարկեցին կիրառել գրավ մինչև 70 միլիոն դրամի չափով և վարչական հսկողություն խափանման միջոցները:

Հիշեցնենք, որ Ալեքսան Ալեքսանյանը կալանավորված է 2026 թվականի հունիսի 3-ից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *