Վերջին ամիսներին վառելիքի միջազգային բորսայական գների էական աճի պայմաններում Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում։
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի մամուլի խոսնակ Անի Սմբատյանը Radar Armenia-ի հետ զրույցում ընդգծել է, որ վառելիքի շրջանառության ոլորտը մշտապես գտնվում է հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, և Հանձնաժողովը համապատասխան պետական մարմիններից և ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներից ամսական պարբերականությամբ ստանում և վերլուծում է վառելիքի շուկայում առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն, այդ թվում՝ վառելիքի պահեստներում առկա մնացորդների, ներմուծման գների և ծավալների, ինքնարժեքի և իրացման գների վերաբերյալ։