Թուրքիան HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կմատակարարի Ադրբեջանին

Թուրքիան նախատեսում է HÜRKUŞ-2 ինքնաթիռներ մատակարարել Ադրբեջանին 2026 թվականին։

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունը հայտնել է, որ 2026 թվականին ծրագրվում է արտադրել 12-14 HÜRKUŞ-2 ուսումնական ինքնաթիռ։

Դրանց մի մասը նույն տարում կփոխանցվի Ադրբեջանին։

Ընդհանուր առմամբ, Թուրքիան մտադիր է 55 ինքնաթիռ արտադրել սեփական ռազմաօդային ուժերի, ևս 14-ը՝ Ադրբեջանի համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *