Մշտական աղմուկ ու փոշի. Եկմալյանի բնակիչները պահանջում են դադարեցնել շինարարությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել YouTube-ում

Փոշի ու անտանելի աղմուկ․ այսպես է անցնում օրը Երևանի Կենտրոնում՝ Եկմալյան 1 և Արամի փողոցների հարևանությամբ։ Մի քանի ամիս է այստեղ բարձրահարկերի ինտենսիվ շինարարություն է, մյուս կողմից ծառերը հատվել են, մի խոսքով բնակիչներն ասում են մղձավանջի մեջ ենք:

Տեսախցիկից այն կողմ բնակիչներից մեկը պատմում է՝ տարածքն ու նախագիծը պատկանում են Սուքիասյան եղբայրներին։ Բողոքին միացել են նաև հարակից շենքերի բնակիչները։ Փոշին ու աղմուկը միակ խնդիրը չեն։

Բնակիչների խոսքով՝ շինտեխնիկան պարբերաբար վնասում է կոմունիկացիոն գծերը․ 10 օրը մեկ տարածքը զրկվում է գազից, ջրից ու էլեկտրաէներգիայից։ Սրան գումարվում է նաև արևի լույսի բացակայությունը:

Պարզվում է՝ քաղաքապետարանն ի սկզբանե մերժել էր «ՌՈՅԱԼ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ընկերությանը նախագծման թույլտվություն տալ, սակայն ընկերությունը դատական կարգով՝ Վարչական դատարանի և Հարկադիր կատարողի միջոցով պարտադրել է քաղաքապետարանին տալ թույլտվությունը։

Հետագայում կառուցապատողը փոխվել է «ՆՈՐՔ ՇԻՆ» ՍՊԸ-ի, որն էլ, անցնելով բոլոր փորձաքննությունները, 2026 թվականի ապրիլի 16-ին Երևանի քաղաքապետարանից ստացել է շինարարության վերջնական թույլտվությունը։ Երբեմնի կանաչ այգու փոխարեն՝ բետոնե հսկա է բարձրանում՝ հետևում թողնելով փոշու ամպ: Եկմալյանի բնակիչների միակ պահանջը հստակ է՝ անհապաղ դադարեցնել տարածքի շինարարությունը:

Մանրամասն՝ տեսանյութում

ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *