Ադրբեջանը հասավ Նորավանքին, իսկ Հայաստանի իշխանություններից հակադարձում չկա, հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը։
«Քիչ առաջ կարդացի Ադրբեջանի հերթական ցննդաբանությունը, որն արդեն Արցախի եկեղեցիները վերջացրել և անցել է Հայաստանի եկեղեցիներին։ Այսօր խոսել է Նորավանքի մասին՝ ներկայացնելով այն ոչ հայկական։ Ու դե, բնականաբար, Ադրբեջանը շարունակում է իր նման գործելավոճը, քանի որ Հայաստանից որևէ հակադարձման չի արժանանում պետական մակարդակով։ Եվ ամենաբսուրդն այն է, որ մեր եկեղեցու դեմ հարձակման մասին խոսում են ԵԽԽՎ-ի պատվիրակը, ոչ թե Հայաստանի բարձր պաշտոնյաները ու այնպիսի տպավորություն է, կարծես, Ալիևը դրսից է խփում մեր եկեղեցուն, իսկ մեր իշխանությունները՝ ներսից․ սինխրոն իրար հետ աշխատում են։
Չի կարելի այսպես, ուղղակի չի կարելի»,– հրապարակված տեսաուղերձում նշել է պատգամավորը։