«Աշխարհը պասիվ դիտորդ էր Արցախում տեղի ունեցած սարսափելի հանցագործություններին»,– Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր ելույթի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) անգործությանն Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների ժամանակ։
«Ադրբեջանի պետական պաշտոնյաների դեմ, որոնք անմիջականորեն կապված էին այդ նողկալի գործողությունների հետ, Միջազգային քրեական դատարանը որևէ գործողություն չձեռնարկեց»,– նշել է Վարդևանյանը՝ շեշտելով, որ դա սպառնալիք է ՄՔԴ–ի համար։
«2023 թվականի սեպտեմբերին ավելի քան 120 հազար քրիստոնյա հայեր բռնի տեղահանվեցին իրենց տներից. սա էթնիկ զտում է` պարզ և հստակ, բայց ականատես եղանք ՄՔԴ-ի անգործությանը։
Հավատում ենք մեր երկրների միջև խաղաղությանը, բայց վստահ եմ, որ միջազգային հանրույունը կարծում է, որ իրական խաղաղություն չի կարող լինել առանց պատասխանատվության։ Կարծում ենք, որ ընտրողական անգործությունը չի կարող ընդունելի լինել ո՛չ ՄՔԴ–ի, ո՛չ միջազգային հանրության համար։ Օրենքի գերակայույունը պետք է գերիշխի»,– իր ելույթը եզրափակել է ԱԺ փոխնախագահը։