
Մալայզիայում հոսպիտալացրել են այդ երկրի նախկին վարչապետ Մահաթխիր Մոհամադին։ Նա 101 տարեկան է։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Նախկին վարչապետը տեղափոխվել է Կոալա-Լումպուրի Ազգային սրտաբանական ինստիտուտ։ Մահաթխիր Մոհամադը ունի սրտի խնդիրներ, հառաջացած տարիքից բացի։ Ստենտավորման վիրահատություն է տարել։ Բացի այդ, օրեր առաջ կորցրել է կնոջը՝ 100-ամյա Սիթի Հասմա Մոհամադ Ալիին ու կնոջ մահից հետո նախկին վարչապետի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Մահաթխիր Մոհամադը Մալայզիայի կառավարությոնը գլխավորել է 1981-2003 եւ 2018-2020 թթ։ 2016 թվականին հիմնադրել է «Մալայզիայի զավակների միացյալ կուսակցությունը»։ 22 թվականին էլ ստեղծել է «Հանուն Հայրենիքի շարժումը»։