Գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շուրջ 200 շրջանավարտների և վերջիններիս ընտանիքների անդամների հետ միասին մասնակցեց Երևանում անցկացվող շրջանավարտների ամենամյա մարզական միջոցառմանը։
Հավատարմատար Ալենը շնորհակալություն հայտնեց շրջանավարտներին շարունակական համագործակցության և բարեկամության համար՝ վերահաստատելով Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների միջև ամուր կապերի կարևորությունը։