Թյուրիմացություն է տեղի ունեցել – Հրապարակ

Մենք այսօր լուր էինք հրապարակել այն մասին, որ Երասխ գյուղում արտառոց դեպք է տեղի ունեցել՝ դասապրոցեսի ժամանակ 14-ամյա աշակերտուհու հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել է հարվածներ հասցնել դստերը։ Ծեծին միջամտել են ուսուցիչները եւ տնօրենի հետ դուրս են հանել ծնողին։ Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեն Մարո Չավուշյանն ասել էր, որ ծեծը տեղի է ունեցել ընտանեկան հարցերի շուրջ․ «Դպրոցը որեւէ կապ չունի միջադեպի ու դրա պատճառների հետ։ Միջադեպից հետո ես ահազանգել եմ ոստիկանություն, ինչից հետո իրավապահները ժամանել են դպրոց»։ Չավուշյանը նշեց նաեւ․ «Երեխան հաջորդ օրվանից հաճախել է դպրոց, իրեն լավ է զգում»։ Միջադեպի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայրը ներգրավվել է որպես մեղադրյալ, խափանման միջոցը` բնակավայրից բացակայելու արգելք։

Քիչ առաջ մեզ հետ կապվեցին իրավապահ համակարգից եւ ճշտեցին, որ հայրը դպրոցում ծեծի է ենթարկել ոչ թե դստերը, այլ դստեր դասարանցիներին, որոնք նեղացրել են իր աղջկան։ Տեղեկությունը մեզ փոխանցելիս թյուրիմացություն է տեղի ունեցել, իսկ տնօրենը չի հստակեցրել, թե ում նկատմամբ է բռնություն կիրառել երեխայի ծնողը։ Հայցում ենք ձեր ներողամտությունը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *