Ռուբիոն պահանջել է Իրանի պատվիրակությունից լքել ԱՄՆ-ն. Axios

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պահանջել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով երկիր ժամանած Իրանի պատվիրակությունից լքել Նյու Յորքը. հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրին։

Հրապարակումը նշում է, որ այս քայլն անսովոր դիվանագիտական ազդանշան էր, որը ցույց էր տալիս կողմերի միջև խոր անվստահությունը՝ հակամարտության կարգավորման բանակցություններում առաջընթացի բացակայության պայմաններում։

Աղբյուրի համաձայն՝ իրանական պատվիրակությունը, այդ թվում՝  արտգործնախարար Աբբաս Արաղչին, Նյու Յորքից Դոհա է մեկնել բանակցությունների՝ փակուղի մտնելուց մի քանի ժամ անց։

Reuters-ը հայտնել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչները միջնորդների հետ քննարկել են Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու ուղիները։ Աղբյուրները նշել են, որ հետագա քննարկումները կկենտրոնանան անցյալ շաբաթ Իրանի՝ ԱՄՆ-ին փոխանցած 7-օրյա պլանի վերանայման վրա։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *