Այս պահին գազի թանկացման ազդակ չկա, բայց քննարկում ենք հնարավոր սցենարները․ այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի ճեպազրույցի առանցքային հայտարարությունները՝ կետերով․
- Պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է, որ Կտրիճ Ներսիսյանը (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-Խմբ․) հեռանա։
- Պետք է օրենսդրական փոփոխություններ լինեն, որով Եկեղեցու բռնազավթումը վերացվի։
- Ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին համերգ հեռարձակել կարելի՞ է, թե՞ չէ։ Իսկ մնացած օրերի՞ն։ Խնդիրն այն է, որ մեր պատմությունը շատ ողբերգական օրեր ունի։
- Եթե հիմա էլ սեպտեմբերի 27-ին ուղերձ գրեինք, ասելու էիք՝ Արցախ գրված չի, ագրեսիա գրված չի։
- 44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա: