Ո՞վ ա ինքը, որ նստի մեր սրբություն սրբոցում. ինքը ոչ մեկն ա. Փաշինյանը՝ Կաթողիկոսի մասին

Պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է, որ «Կտրիճ Ներսիսյանը» հեռանա, որպես վարչապետ բոլոր հնարավորություններն օգտագործելու եմ։ Եվ ոչ միայն որպես վարչապետ:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Մենք չենք ստեղծել էտ ճգնաժամը։ Դա անկախ մեր կամքից գոյություն ունի։ Եվ զեկույցը ցույց է տվել էտ բոլոր փաստերի առնչությունը կանոնականության հետ՝ ցույց տալով այդ թվում ՀԱՍԵ որոշ մարմինների ոչ լեգիտիմությունը։ Ես ինչու եմ ասում ՝ Եկեղեցին բռնազավթված ա։ Եկեղեցին ո՛չ Կաթողիկոսն ա, ո՛չ եպիսկոպոսները։ Եկեղեցին հավատավոր ժողովուրդն ա, որը դուրս է դրված Եկեղեցու կառավարումից:

Ո՞վ ա ինքը, որ նստի էնտեղ, ո՞վ ա ինքը, որ նստի մեր սրբություն սրբոցում: Ինքը ոչ մեկն ա, ոչ մեկը»,-ասաց Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *